Լրահոս

06.02.2012 20:19


ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել

ԿԸՀ–ն արտահերթ նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողավի 2011թ. օգոստոսի 11-ի թիվ 57-Ն որոշման մեջ, սահմանվել են կուսակցությունների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ կուսակցությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել և դրանք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է նաև 12.02.2012թ.Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքների համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման առաջին տեղեկանքը:

Այս խորագրի վերջին նյութերը